Ադրբեջանցիների վերադարձը Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին. Ալիև

03 Նոյեմբերի 2025, 15:00

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» մասին։

Report-ի փոխանցմամբ՝ Բաքվի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալիս Ալիևը հայտարարել է, թե, իբր, ադրբեջանցիների վերադարձը Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին։