Ադրբեջանցիներն Արավուս գյուղի մոտ 200 ոչխար են գողացել

19 Հունվարի 2024, 15:48

Քաղաքականություն

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Արավուս գյուղի սահմանի մոտակայքից ադրբեջանցիները գողացել են Արավուս գյուղին պատկանող ոչխարներ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Նա հավելել է, որ այս պահին չի կարող այլ մանրամասներ հայտնել, ինչպես նաև հստակեցնել, թե քանի գլուխ ոչխարի մասին է խոսքը։

Նշենք, որ սոցիալական ցանցերում օգտատեր Արթուր Գրիգորյանը գրել է, որ ադրբեջանցիները Արավուս գյուղին պատկանող մոտ 200 ոչխար են գողացե։ Նրա տեղեկություններով՝ հրաման է եղել չկրակել ադրբեջանցիների ուղղությամբ