Ադրբեջանցիները ձերբակալել են գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին

29 Սեպտեմբերի 2023, 17:09

Քաղաքականություն

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը կալանավորել է պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին:

Բարձրաստիճան զինվորականը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարազատ եղբայրն է։

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Դավիթ Մանուկյանին ձերբակալել է սեպտեմբերի 27-ին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական ուժայինները ձերբակալել են Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որին 4 ամսով կալանավորել են: