Ադրբեջանցիները կանգնեցրել են շտապօգնության մեքենան, ստուգել անձնագրերը. Տեսանյութ
Ծանր վիճակում գտնվող 9 բուժառու, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և շտապօգնության մեքենայով, Արցախից տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, ևս 21-ը սպասում է տեղափոխման հնարավորությանը: Այս մասին տեղեկացրել է ԱՀ առողջապահության նախարարությունը:
Արցախի հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում ադրբեջանական անցակետում կանգնած շտապօգնության մեքենաներն ու ադրբեջանցի սահմանապահների պահանջներին դեմ հանդիման՝ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներն են։