Ադրբեջանցիները կոկորդը կտրած զինծառայողի նկարը հրապարակել են իր իսկ սոցիալական էջում, ուղարկել հարազատներին․ Սահակյան

12 Մայիսի 2023, 14:42

Կարծիք | Հայեր

Դեպքեր ենք ունեցել, որ օրինակ կոկորդը կտրած զինծառայողի նկարները տեղադրել են հենց իր սոցիալական ցանցում։ Ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ հեռախոսները վերցնելու ճանապարհով դուրս էին բերել ընտանիքի անդամներին ու վայրագությունները ուղարկել էին հարազատներին։ Բացահայտվել են նաև դեպքեր, երբ ադրբեջանական կողմը հստակ գիտի զոհված զինծառայողի վայրը, սակայն միտումնավոր չեն վերցնում դին ու չեն հանձնում ընտանիքի անդամներին։ Նման ահասարսուռ մանրամասներ է հայտնել այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

«Ցուցադրական կերպով մոտենում են, լուսանկարվում են, նկարները տարածում են մեդիայում։ Սա ցայտուն վկայություն է, որ անհետ կորածների թիվը, որը ունենք 2020թ-ից ոչ թե օբյեկտիվ գործընթացների արդյունք են, այլ նպատակաուղղված քաղաքականություն է»,- ավելացրել է Սահակյանը: