Ադրբեջանցիները կրակել են «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ. ԱԱԾ

18 Օգոստոսի 2023, 10:19

Քաղաքականություն

Oգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։

Ազգային անվտանգության ծառայության հաղորդմամբ՝ փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։

ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են համատեղ քննության եւ/կամ ադրբեջանական կողմին փոխանցել համապատասխան տեսանյութեր։

Հիմա եթերում