Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում են Արցախի ԱԺ շենքն ու Ազատամարտիկների միության շենքը

04 Մարտի 2024, 11:57

Քաղաքականություն

Ադրբեջանցիները Ստեփանակերտում քանդում են խորհրդարանի շենքը։ Մինչև բռնի տեղահանումը՝ Արցախի պատգամավորներն աշխատել են այդ շենքում։

Ադրբեջանցի վանդալները քանդել են նաև Արցախի Ազատամարտիկների միության շենքը։

Այս մասին ահազանգում է «Հայքի մշակութային օմբուդսմեն» հասարակական կազմակերպությունը։

«Ադրբեջանական սոցցանցային հարթակներում տարածված տեսանյութից հաստակ երևում է, որ ադրբեջանցի վանդալները քանդել են նաև Արցախի Ազատամարտիկների միության շենքը։ Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով Արցախում ոչնչացնում է հայկական հետքը»,- ասվում է ՀԿ տարածած հաղորդագրության մեջ: