Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Արցախի Երից Մանկանց վանքը

09 Դեկտեմբերի 2025, 13:00

Մշակույթ

Ադրբեջանցիները վանդալիզմի են ենթարկել Արցախի Մարտակերտ շրջանի Երից Մանկանց վանքը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարվել «Artsakh Monuments» էջում։ Վանքը 17–րդ դարի շինություն է։

Азербайджанцы осквернили и разрушили монастырь Ериц Манканц (XVII век) в Арцахе - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2025

«Վանքից անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։ Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։ Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է»,– ասված է հայտարարությունում։

Азербайджанцы осквернили и разрушили монастырь Ериц Манканц (XVII век) в Арцахе - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2025

Նշենք, որ Երից մանկանց վանքը միջնադարյան հայ եկեղեցաշինության փայլուն օրինակ է։ Կառուցվել է 1691 թվականին, պատմական Ջրաբերդում։ Վանքը հիմնվել է Ջրաբերդի իշխաններ Մելիք-Իսրայելյանների կողմից, գուցե որպես Գանձասարի և նրա իշխանների՝ Հասան-Ջալալյանների, Խաչենի իշխանների մրցակից։

Հիմա եթերում