Ադրբեջանի ԱԳՆ-ն ՌԴ-ից բացատրություն է պահանջել Սաֆարովների ընտանիքի գործով

28 Հունիսի 2025, 14:26

Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն է կանչվել Ռուսաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովին՝ կապված Եկատերինբուրգում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ:

Պատճառը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից ադրբեջանցի Սաֆարովների ընտանիքին պատկանող տներում իրականացված ստուգումներն են, որոնց արդյունքում ձերբակալվել է 13 մարդ: Ըստ տեղեկությունների՝ երկուսը ազատ են արձակվել, ևս երկուսը՝ Հուսեյն Սաֆարովը (Ադրբեջանի քաղաքացի) և Զիյադդին Սաֆարովը (Ռուսաստանի քաղաքացի) ձերբակալվել են: Ընտանիքի մեկ անդամ գտնվում է ծանր վիճակում։

Ադրբեջանական կողմը կոչ է անում համապարփակ հետաքննություն անցկացնել ձերբակալությունների փաստերի և ռուս ուժայինների գործողությունների վերաբերյալ: Սաֆարովների ընտանիքը կասկածվում է 2001 թվականին Եկատերինբուրգում առևտրականի սպանության մեջ:

Հիմա եթերում