Ադրբեջանի ԱԳՆ-ն երախտագիտություն է հայտնել նաև Հայաստանին
06 Մարտի 2026, 19:00
Ադրբեջանի ԱԳՆ-ն X-ում երախտագիտություն է հայտնել Բաքվին աջակցություն հայտնած 40 պետություններին ու կազմակերպություններին, այդ թվում՝ Հայաստանին, որոնք աջակցություն են ցուցաբերել Բաքվին իրանական անօդաչու թռչող սարքերի հարվածներից հետո։
«Մենք բարձր ենք գնահատում Ադրբեջանի հետ համերաշխությունը, ինչպես նաև մեր երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու սահմանների անձեռնմխելիությանն ուղղված աջակցության հստակ վերահաստատումը:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն երկրներին և միջազգային կազմակերպություններին, որոնք աջակցել են Ադրբեջանին այս ընթացքում և բարձր ենք գնահատում նրանց մշտական աջակցությունն ու գործակցությունը»,- ասված է Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:
Հատկանշական է, որ Հայաստանը ևս հայտնվել է այդ երկրների շարքում։