Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, որ «Արցախի հայերի դեմ ագրեսիայի մեղավորը Հայաստանն ու միջնորդներն են»

01 Դեկտեմբերի 2023, 10:29

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ահաբեկչության մեջ մեղավորը  Հայաստանը և միջազգային միջնորդներն են,  ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա Հայաստանին մեղադրել է «անտարբերության» և «վրեժխնդրության համար ժամանակ շահելու փորձի» մեջ, իսկ միջնորդներին՝ «կանխակալ մոտեցման»։ 

Ընդ որում, ըստ նրա, եկել է ժամանակն օգտվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու հնարավորությունից։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը՝ կիրառելով բոլոր տեսակի զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայից հետո Արցախի բնակիչները՝ ավելի քան 100 հազար մարդ, ստիպված են եղել լքել Արցախը՝ չցանկանալով մնալ Հանրապետությունում՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից սպառնալիքները։

Հիմա եթերում