Ադրբեջանի ԱԳՆ-ը պնդում է, որ ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշել է դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը

01 Սեպտեմբերի 2025, 15:58

Քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ ԵԱՀԿ Մշտական խորհուրդը որոշել է դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը և դրան առնչվող կառույցները։

Նշվում է, որ ԵԱՀԿ-ի շրջանակներում նախկինում ընդունված բոլոր որոշումները, որոնք վերաբերում են հայ-ադրբեջանական նախկին հակամարտությանը, այլևս ուժի մեջ չեն և ենթակա չեն կիրառման։ ԵԱՀԿ քարտուղարությանը հանձնարարվել է ավարտել «լուծարումը» ոչ ուշ, քան 2025 թվականի դեկտեմբերի 1-ը։

Հիմա եթերում