Ադրբեջանի արտգործնախարարը կրկին պահանջել է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ

29 Հունվարի 2025, 18:21

Քաղաքականություն

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը կրկին պահանջել է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ և ընդգծել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքների ավարտի կարևորությունը։

Միաժամանակ նա վստահեցրել է, որ Ադրբեջանը շարունակելու է իր կառուցողական ջանքերը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում առաջընթացի հասնելու համար։

Հիմա եթերում