Ադրբեջանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել 2 հայ զինծառայողների նկատմամբ
28 Մայիսի 2023, 10:39
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայ զինվորներին մեղադրել է ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման համար։
Ադրբեջանի դատարանը կալանավորման որոշում է կայացրել երկու հայ զինծառայողների նկատմամբ։
Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի վեց հոդվածներով։