Ադրբեջանի դատախազությունը հայտնել է ձերբակալված 2 հայ զինծառայողների անունները
27 Մայիսի 2023, 12:33
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է ձերբակալված 2 հայ զինծառայողների մասին։
«Հարություն Յուրիկի Հովակիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան», — նշված է հայտարարության մեջ։
Հայ զինծառայողները ներգրավվել են իբրև մեղադրյալ՝ ահաբեկչության, ապօրինի ներթափանցման և զենքի ապօրինի տեղափոխման մեղադրանքներով։