Ադրբեջանի դատախազությունը հայտնել է ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանին կալանավորելու մասին

18 Օգոստոսի 2023, 19:57

Բոլոր

Ադրբեջանի դատախազությունը հայտնել է ՀՀ պահեստազորային Գագիկ Ոսկանյանի հետ կապված քրեական գործ հարուցելու և նրան կալանավորելու մասին։ Նրան «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ իրականացնելու» կեղծ մեղադրանք է առաջադրվել։

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: ՊՆ-ն հերքել էր այն հաղորդագրությունը, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն սահմանագոտու արևելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ է կատարել։