Ադրբեջանի դեսպանը ժամանել է Ռուսաստանի ԱԳՆ

01 Հուլիսի 2025, 11:51

Քաղաքականություն

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը, որին ավելի վաղ կանչել էին ՌԴ ԱԳՆ, հուլիսի 1-ի առավոտյան ժամանել է Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում գտնվող նախարարության շենք:

Նա հրաժարվել է մեկնաբանություններ տալ լրագրողներին։

Նշենք, որ դիվանագետը կանչվել է ԱԳՆ Բաքվի թշնամական գործողությունների, ինչպես նաև ռուս լրագրողների ապօրինի ձերբակալությունների պատճառով։

Նախօրեին ադրբեջանական իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել «Sputnik Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում: «Россия сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի խոսքով՝ աշխատակիցները կապի դուրս չեն եկել: Ավելի ուշ հաղորդվել էր, որ ադրբեջանցի ուժայինները ձերբակալել են «Sputnik Ադրբեջան» գործակալության խմբագրության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:

Հիմա եթերում