Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում կօգնի խաղաղության հաստատմանը. Տոկաև

01 Մայիսի 2024, 12:20

Քաղաքականություն

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Բաքվի և Երևանի համաձայնությունը Ալմաթիում ԱԳՆ ղեկավարների միջև բանակցություններ վարելու իր առաջարկին։

«Խորհրդանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի կունենա այն քաղաքում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ստեղծեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական ​​սահմանների որոշման սկզբունքները»,- ասել է Տոկաևը։