Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր էսկալացիայի հավանականությունը պահպանվում է․ Moody’s
07 Հուլիսի 2024, 15:00
Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Ադրբեջանի կառավարության վարկային վարկանիշը Ba1 մակարդակում՝ կանխատեսումը կայունից փոխելով դրականի։
Ինչպես նշում է գործակալությունը, կոռուպցիայի, ձայնի իրավունքի և հաշվետվողականության հետ կապված խնդիրները շարունակում են բնութագրել Ադրբեջանի հասարակական-քաղաքական միջավայրը։
Գործակալության ակնկալմամբ Հայաստանի հետ հարաբերությունները կմնան բարդ՝ չնայած շարունակվող խաղաղ բանակցություններին։ Moody’s-ը կանխատեսում է, որ աշխարհաքաղաքական լարվածությունը կմնա բարձր, քանի դեռ երկու երկրների միջև տնտեսական ինտեգրացիա կամ ընդհանուր աշխարհաքաղաքական շահեր չկան:
Քանի դեռ դրանք չկան, հակամարտության նոր սրման հավանականությունը մնում է, կարծում է Moody’s-ը:
«Երկու կողմերը շարունակում են մեծացնել իրենց ռազմական ներուժը, մինչդեռ սահմանին շարունակվում են պարբերական փոխհրաձգությունները, ինչը նշանակում է, որ ռազմական հակամարտության նոր սրման հավանականությունը պահպանվում է», — նշում է գործակալությունը։