Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը

27 Դեկտեմբերի 2023, 09:34

Քաղաքականություն

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության օրակարգի, տարածաշրջանում առկա իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարների շուրջ», — ասվում է հայտարարության մեջ։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային համագործակցության հարցեր։