Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացումը
30 Դեկտեմբերի 2025, 13:35
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, երեկ՝ դեկտեմբերի 29-ին, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը և Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին հեռախոսազրույց են ունեցել։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել են բարեկամական և ռազմավարական գործընկերային հարաբերությունների ներկա վիճակն ու հեռանկարները, ընդգծվել ակտիվ քաղաքական երկխոսության և փոխայցելությունների դերը համագործակցության ամրապնդման գործում: Կողմերը կարևորել են նաև հաջորդ տարի քաղաքական շփումների ընդլայնումը:
Առանձին ուշադրություն է դարձվել առևտրի և տարածաշրջանային կոմունիկացիաների հարցերին։ Նախարարները ողջունել են Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի տարանցման հետ կապված սակագների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը և ընդգծել այդ ուղղությամբ աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը: