Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ մոտալուտ դատավարության մասին
24 Հունիսի 2024, 14:36
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը հայտարարել է Արցախի նախկին ղեկավարների դեմ «գործերի» հետաքննության ավարտի մասին: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ Ալիևն ասել է, որ «գործերը շուտով կփոխանցվեն դատարան», և որ 15 անձի նկատմամբ քննչական գործողություններն արդեն ավարտվել են։
«Այս պահին մեղադրյալները, փաստաբանները և տուժողները ծանոթանում են քրեական գործի նյութերին։ Այն ավարտելուց հետո մեղադրական եզրակացությունը կներկայացվի դատարան»,- ասել է դատախազը։
Ավելի վաղ Ադրբեջանը 5 ամսով երկարացրել էր Արցախի նախկին ղեկավարների՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանի, գեներալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետը։