Ադրբեջանի համար թիվ մեկ առաջնահերթությունն է ռազմակшն հզորության ավելացումը. Իլհամ Ալիև
23 Սեպտեմբերի 2024, 12:40
Ադրբեջանի համար թիվ մեկ առաջնահերթությունն է ռազմական հզորության ավելացումը: Այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Միլի Մեջլիսում:
«Աշխարհում տեղի ունեցող գործընթացները, նոր կոնֆլիկտային օջախների ի հայտ գալը, պատերազմներն ու մեր շուրջ լարվածության աճը, Հայաստանում ռևանշիստական միտումները մեզ ստիպում են անընդհատ ուշադրություն դարձնել ռազմական հզորության հարցին», — ասել է նա: