Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին Փաշինյանի հայտարարությունը կապված չէ Ռուսաստանի հետ․ Զախարովա

19 Մարտի 2024, 12:14

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին կապված չէ Ռուսաստանի հետ, դա Երևանում իշխանությունների իրավասությունն է և Արևմուտքի հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը: Այս մասին տելեգրամյան ալիգում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Ավելի վաղ ՀՀ վարչապետը սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ շփման ժամանակ հայտարարել էր, որ եթե Երևանը չկատարի մի շարք սահմանամերձ գյուղեր Ադրբեջանին հանձնելու Բաքվի պահանջները, ապա մինչև շաբաթվա վերջ պատերազմ կսկսվի:

Հիմա եթերում