Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք՝ սահմանազատման ենթակա հաջորդ հատվածը որոշվելու է կոնսենսուսով. Մհեր Գրիգորյան
21 Հոկտեմբերի 2024, 12:04
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մեկնաբանել է, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը չվավերացնի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը կամ վավերացնի վերապահումներով։
«Եթե ստորագրել ենք կանոնակարգը, կարծում եմ՝ որևէ պատրվակով այն չվավերացնելը կողմերի կողմից բացատրություն չի ունենա, բայց եթե, այնուամենայնիվ, նման բան տեղի ունենա, ապա մենք վավերացնելուց հետո ունենք վերջին փուլը, որ կանոնակարգն ուժի մեջ կմտնի, երբ միջազգային իրավունքի համաձայն՝ մենք փոխանակվենք ծանուցումների բնօրինակներով, և, բնականաբար, եթե վավերացման գործընթացը չավարտվի կողմերից մեկի կողմից, կամ վերապահումներ սահմանվեն դրա հետ կապված, ծանուցումների փոխանակում տեղի չի ունենա, պրոցեսը կընդհատվի»,- ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովների նիստերը չեն շարունակվում։
▫️«Կան ֆունդամենտալ հարցեր, որոնց շուրջ պետք է լինի կոնսենսուս։ Մինչև այդ կոնսենսուը չլինի, դետալների շուրջ քննարկումներն անիմաստ են։Ադրբեջանի հետ պայմանավորվել ենք՝ սահմանազատման ենթակա հաջորդ հատվածը որոշվելու է կոնսենսուսով»,- ասել է Գրիգորյանը ու հավելել,- «Կողմերից որևէ մեկը չի գալու, ասելու՝ եկեք շարունակենք էս հատվածում՝ ի տարբերություն Տավուշի»: