Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը «էթնիկական զտումների սահմանման մեջ է». Կոնգրեսի հայկական հանձնախումբ

01 Օգոստոսի 2023, 10:30

Քաղաքականություն

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն հուլիսի 28-ին կոչ են արել Բայդենի վարչակազմին և միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու մարդասիրական աղետը, քանի որ Արցախի Հանրապետության հայ քրիստոնյա բնակչությունը գտնվում է սովի շեմին՝ ադրբեջանական շրջափակման մեջ լինելով մոտ 8 ամիս։

«Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը «էթնիկական զտումների սահմանման մեջ է»,-շեշտում են հանձնախմբից։

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն ասել է, որ հայ և դաշնակից ամերիկացիները Նյու Ջերսիից, Ֆլորիդայից, Կալիֆորնիայից և ամբողջ Ամերիկայից միանում են՝ ողջունելու Կոնգրեսի հայկական խմբի այս մղումը։