Ադրբեջանի կողմից ներկայացված երկու նախնական առարկությունները մերժվել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից
12 Նոյեմբերի 2024, 18:29
Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով՝ Ադրբեջանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է իր վճիռը:
Ադրբեջանի կողմից ներկայացված երկու նախնական առարկությունները մերժվել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից:
«Բաքվի փաստարկները համոզիչ չեն, կմերժվեն, ՀՀ-ն ջանքեր է գործադրել խնդրի լուծման համար»,- հայտարարել է դատարանը:
Նշենք, որ նիստն անցկացվում է Հաագայի Խաղաղության պալատում, որտեղ Դատարանի նախագահ, դատավոր Նավաֆ Սալամը կարդում է Դատարանի վճիռը։