Ադրբեջանի նախագահն անիրատեսական է համարում Հայաստանի առաջարկը

14 Հոկտեմբերի 2024, 17:36

Քաղաքականություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անիրատեսական է համարում Հայաստանի առաջարկը՝ ստորագրել այն, ինչը խաղաղության պայմանագրում արդեն իսկ համաձայնեցվել է.

«Բացարձակ իրատեսական չէ»,- ասել է նա՝ Բելգիայի Թագավորության դեսպանի հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ խաղաղության համաձայնագրի բոլոր կետերը հավասար նշանակություն ունեն, և մեկը մյուսից չի կարելի անջատել։

Հիմա եթերում