Ադրբեջանի նպատակը բանակցային գործընթացը զրոյացնելն է. Փաշինյան
11 Մայիսի 2023, 11:37
Ադրբեջանի գործողությունները սադրիչ են ու նպատակ ունեն զրոյացնելու այն առաջընթացը, որը գրանցվել է մայիսի 1-ից 4-ը Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում: Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօրվա սադրանքը, նրա խոսքով, նպատակ ունի խաթարելու կիրակի օրը Բրյուսելում եռակողմ ֆորմատով, իսկ հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ ֆորմատով նախատեսված բանակցությունները։