Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ռուբեն Վարդանյանին

06 Հոկտեմբերի 2023, 11:44

Քաղաքականություն

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ռուբեն Վարդանյանին։

Ըստ հրապարակման՝ Վարդանյանը գոհունակություն է հայտնել պահման պայմաններից։ Նա հայտնել է նաև, որ նախնական բուժզննում է անցել, առողջական խնդիրներ չունի։

Վարդանյանը կկարողանա հեռախոսով շփվել ընտանիքի հետ։ Նրան տրամադրվել է նաև փաստաբան։