Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը էթնոցիդն է` Արցախում հայ բնակչության ոչնչացումը. Տիմոֆեյ Երմակով

04 Հուլիսի 2023, 23:40

Քաղաքականություն

Ռազմական լրագրող Տիմոֆեյ Երմակովի կարծիքով, հիմա բոլորն են տեսնում են, որ Ալիևն ու Փաշինյանը դիվանագիտական պինգ-պոնգ են խաղում, որտեղ մանրադրամ են դարձել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածքները, այլև հենց Արցախի ժողովուրդը։

«Հիմա տեղի է ունենում Ադրբեջանի ինչ-որ նախնական խաղ Լեռնային Ղարաբաղի տարածքում և իրականացվում է բնակչության ահաբեկում, թե մենք շուտով կգանք և այլն: Միակ բանը, որ նրանք հաշվի չեն առնում, իհարկե, Արցախի ժողովուրդն է, որը երբեք չի գնա Արցախի հանձնմանը, ոչ մի դեպքում», — Alpha News-ի հետ զրույցում ասել է նա։

Հարցին, թե ինչ է սպասվում Արցախին այն պայմաններում, երբ Ադրբեջանը պահանջում է Արցախի Պաշտպանության բանակի զինաթափում և կազմալուծում, ռազմական լրագրողը կարճ է պատասխանել ՝ «Արցախի ոչնչացմամբ»:

«Ավելի ճիշտ՝ իսկական կոտորածով։ Պետք է իրերն իրենց անուններով կոչել։ Թուրքերը՝ Ադրբեջանի այսօրվա տերերը, դրանով զբաղվել են դարեր շարունակ, ադրբեջանցիները նույնպես իրենց պատմության ընթացքում մշտապես տրամադրված են եղել հայերի նկատմամբ ֆիզիկական բնաջնջման։ Այստեղ նույնիսկ այնքան էլ կարևոր չէ քաղաքական ոչնչացումը, այլ՝ հենց ֆիզիկականը, ընդ որում՝ առանց տարիքային ու սեռային սահմանափակման։ Նրանց նպատակն է էթնոցիդ իրականացնել ոչնչացնել հայկական էթնոսը Արցախի տարածքում», — շեշտելմէ մեր զրուցակիցը, շարունակելով. «Նրանք նպատակ չունեն յուրացնել կամ իրենց քաղաքական համակարգում ներառել Արցախի ժողովրդին, ինչ, իհարկե, արցախցիներին չի բավարարում» ։

Երմակովի խոսքով, երբ լսում ես ադրբեջանցի խոսնակներին կամ կարդում նրանց Տելեգրամ ալիքները, ակնհայտ է դառնում, որ նրանք առանց վարանելու և անթաքույց ասում ու գրում են, որ ուզում են ոչնչացնել Արցախի հայ բնակչությանը։

«Ահա այն ամենը, ինչով հղի է Արցախի Պաշտպանության բանակի զինաթափումը», — ընդգծել է Տիմոֆեյ Երմակովը: