Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը. Գեղարքունիքը՝ «ադրբեջանական հող»

20 Նոյեմբերի 2025, 16:25

Քաղաքականություն

Ադրբեջանը կրկին պետական մակարդակով հայատյաց քարոզչություն է իրականացնում՝ Հայաստանի Գեղարքունիքի մարզն ու Սևանա լիճը (որն Ադրբեջանում անվանում են Գյոկչա) ներկայացնելով «ադրբեջանական հող»՝ չնայած տարածաշրջանում խաղաղության ձգտելու մասին պաշտոնյաների հայտարարություններին:

Մասնավորապես, Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությունը (İTV) վերջերս հրապարակել է «Գյոկչա լճի շրջակայքում» վերնագրով ռեպորտաժից մի հատված, որտեղ առաջին վայրկյաններից հնչում են սադրիչ հայտարարություններ:

«Գյոկչա լիճը (Սևան) և դրան հարող Գյոկչա տարածքը պատմականորեն և վաղուց Ադրբեջանին պատկանող հողեր են»,- բացման խոսքում հայտարարել է հաղորդավարուհին՝ Գեղարքունիքի մարզը ներկայացնելով որպես Ադրբեջանի «պատմական տարածք»:

Հիմա եթերում