Ադրբեջանի պատվիրակությունը լքել է ԵԽԽՎ-ն՝ ի նշան բողոքի

24 Հունվարի 2024, 18:30

Քաղաքականություն

Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցնում է համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ ի նշան երկրի նկատմամբ երկակի ստանդարտների դեմ բողոքի:

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները։

«ԵԽԽՎ-ում առկա ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի ներկայիս անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է դադարեցնել իր համագործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում մինչև հետագա ծանուցումը։

ԵԽԽՎ-ն այսօր պատրաստվում է պաշտոնապես հրաժարվել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների (հավատարմագրերի) ճանաչումից։ ԵԽԽՎ-ն այս սադրիչ հարձակումը պատճառաբանում է նրանով, որ իրենց դիտորդները չեն հրավիրվել փետրվարի 7-ին նշանակված նախագահական ընտրություններին։

Իրականում ԵԽԽՎ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ կտրուկ վատթարացավ անցյալ տարվա սեպտեմբերին «ինքնիշխանության վերականգնումից» (չակերտները՝ Tert.am) հետո։ Արդեն հոկտեմբերին ԵԽԽՎ-ն միակողմանի բանաձեւ է ընդունել, որում Բաքվին մեղադրել է Ղարաբաղի հայերին «բռնի տեղահանելու» մեջ,-  ասվում է Ադրբեջանի պատվիրակության տարածած հայտարարության մեջ։

Հիմա եթերում