Ադրբեջանի պլան «Բ»-ի տարրերից մեկը լինելու է «Թրամփի ուղին». Ալեն Ղևոնդյան

05 Նոյեմբերի 2025, 20:10

Քաղաքականություն

Ալիևի գլխավորությամբ ձևավորվել է նոր ազգային գաղափար՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեզը, հանուն որի նա ծառայեցնելու է բոլոր ռեսուրսները: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։

«Այս պայմաններում ռազմական ճանապարհը լինելու է պլան «Բ»-ն, որի տարրերից մեկը կլինի «Թրամփի ուղին»: Այն նախաստորագրված փաստաթուղթ է, որը միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ պարտավորություն չի ենթադրում կողմերի համար: Բայց հրապարակային քաղաքականության տեսանկյունից Ալիևն օգտագործում է իբր երկաթուղային բաց ճանապարհներ, ցորենի մատակարարում և այլն»,- նշել է Ղևոնդյանը:

Ինչ վերաբերում է Ալիևի հռետորաբանությանը, քաղաքագետի խոսքով, քաղաքական պլանավորման տեսանկյունից նա ամեն ինչ շատ գրագետ է անում: «Նախ, իրենք ունեն մոտ 150 000 ադրբեջանցիներ, որոնք իրավականորեն պահանջներ ենթադրող փաստաթղթային փաթեթներ ունեն՝ Հայաստան տեղափոխվելու համար: Դրանք ուղղակի փաթեթներն չեն, այլ կադաստրային վկայականներ են, ՀԽՍՀ կադաստրային վկայականներ։ Այն ադրբեջանցիները, որոնք Հայաստանից տեղափոխվել են, այդ կադաստրային վկայականները տարել են իրենց հետ։ Ուստի հիմա Ադրբեջանը փորձելու է լեգալ իրավունք իրացնել Հայաստանի նկատմամբ»,- հավելել է քաղաքագետը:

Մանրամասները տեսանյութում: