Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և վառելիքի պահեստարանի պայթյունի հետևանքով զոհերը 500-ից ավելին են․ Արցախի ՆԳՆ խոսնակ

14 Հոկտեմբերի 2023, 20:40

Քաղաքականություն

Արցախի դեմ սեպտեմբերի 19-ի ադրբեջանական լայնածավալ հարձակման հետևանքով զինվորականների շրջանում 200-ից ավելի զոհ կա, քաղաքացիների շրջանում՝ 2 տասնյակից ավելի։ Այս մասին «Ազատության»-ը փոխանցել է Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը՝ հավելելով՝ սեպտեմբերի 25-ին բենզինի պահեստի պայթյունի հետևանքով էլ հաստատված 220 մահվան դեպք կա։

Թադևոսյանը նշել է, որ նրանցից մոտ 150-ը անճանաչելի են։

«Աճյունները և մասունքները պայթյունի տարածքից հանվել և տեղափոխվել են Երևանի Դատաբժկական փորձաքննության կենտրոն՝ ԴՆԹ թեստի միջոցով նունականացում իրականացնելու համար։ Կան նաև 50-ից ավելի անհետ կորածներ»,- նշել է ՆԳՆ խոսնակը։

Հիմա եթերում