Ադրբեջանի տարածքով այսօր ևս ցորեն կգա Հայաստան

Այսօր Բալաջարի երկաթուղային կայարանից կուղևորվի ռուսական հացահատիկով բեռնատար գնացք, որը դեպի Հայաստան կգնա Ադրբեջանի տարածքով, հաղորդում են ադրբեջանական լրատվականները։

Գնացքը բաղկացած է յոթ վագոնից, իսկ տեղափոխվող հացահատիկի ընդհանուր քաշը կազմում է 488 տոննա։