Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա Անկարայում

09 Հոկտեմբերի 2025, 13:20

Քաղաքականություն

Անկարայում այսօր տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը:

Հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր և եռակողմ ձևաչափով համագործակցության զարգացման ծրագրեր:

Հանդիպման արդյունքներով նախատեսվում է ստորագրել համատեղ հռչակագիր և կատարել պաշտոնական հայտարարություններ: Հաջորդ տարի պաշտպանության նախարարների հանդիպումը կկայանա Ադրբեջանում: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանական գերատեսչությունը: