Ադրբեջանի խորհրդարանը Ռուսաստանին մեղադրել է հակաադրբեջանական արշավ կազմակերպելու մեջ

03 Սեպտեմբերի 2025, 18:30

Քաղաքականություն

Ադրբեջանի խորհրդարանը Ռուսաստանին մեղադրել է հակաադրբեջանական արշավ կազմակերպելու մեջ։ Ըստ «Многонационал» տելեգրամյան ալիքի՝ այս մասին ասվում է Միլի Մեջլիսի «Ադրբեջանը որպես ԿՀԽ-պետություն» հանձնաժողովի հայտարարության մեջ։

«Մոնիթորինգի ընթացքում պարզվել է, որ «Զանգեզուրի միջանցքի» մասին «Al Arabiya»-ի հաղորդավարի հարցին Ադրբեջանի նախագահի պատասխանը, որը հիմնված է պատմական փաստերի վրա, կտրվել է համատեքստից, կեղծվել և աղավաղված ձևով ներկայացվել ռուսական լսարանին:

Ռուսական հասարակության մեջ հակաադրբեջանական քարոզչություն հրահրելու նպատակով կազմակերպվել է արշավ, որն իրականացվում է հեռուստաալիքների, լրատվական կայքերի, սոցիալական մեդիա հարթակների և որոշակի ազդեցություն ունեցող առանձին արմատական անձանց միջոցով։

Հարկ է նշել նաև, որ նմանատիպ նողկալի արշավները ոչ մի ազդեցություն չեն ունենում Ադրբեջանի հասարակական կարծիքի վրա։ Այս գործողությունները նպատակ ունեն միայն ռուսական հասարակության ներսում կեղծ փաստերի հիման վրա թշնամություն հրահրել, ինչը հանգեցնում է հարևան պետությունների հետ անհիմն թշնամանքի։ «Ռուսաֆոբիայի» արմատները, որոնք անհանգստացնում են Ռուսաստանին, պետք է փնտրել «Z» խորհրդանիշով բլոգերների գործունեության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Տելեգրամյան ալիքը նաև նշում է, թե ինչու է Ադրբեջանն անվանում ԿՀԽ-պետություն.

«Իրականում պատճառները շատ են, բայց կկենտրոնանանք ամենաակնհայտի վրա։ Պաշտոնական Ադրբեջանը «հովանավորում է» օրենքով գողերին և կազմակերպված հանցավորությանը Ռուսաստանում։ Հիշեցնենք, որ Ուրալում ադրբեջանական ԿՀԽ-սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին թաքնվում էր Ադրբեջանի դեսպանատանը, ով երբեք չի թաքցրել իր կապը քրեական աշխարհի հետ։ Նման խայտառակությունը պարզապես նմանը չունի աշխարհում»։