Ադրբեջանի ԶՈՒ-ի արձակած կրակոցի հետևանքով զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

18 Նոյեմբերի 2023, 14:57

Քաղաքականություն

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ արձակած կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Է. Հ.-ն:

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Հիմա եթերում