Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել մետալուրգիական գործարանի ուղղությամբ. ՊՆ

20 Հունիսի 2023, 16:51

Քաղաքականություն

Հունիսի 20-ին՝ ժամը 16:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով  կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հիշեցնենք, որ այսօր Երասխի մետալուրգիական գործարանում բարձրացվել են Հայաստանի և ԱՄՆ դրոշները: