Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տեղի հայկական դիրքերի ուղղությամբ․ վիրավոր ունենք

12 Հուլիսի 2023, 09:58

Քաղաքականություն

Հուլիսի 12-ին՝ ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:

ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:

Նաև այսօր՝ ժամը 09:00-ին, ադրբեջանական զինուժը Շուշիի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով նաև 82 մմ տրամաչափի ականանետ։

Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։