Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Սյունիքի մարզում աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ. ՊՆ

04 Օգոստոսի 2025, 17:37

Քաղաքականություն

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

«Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է հաղորդագրությունում։

Հիմա եթերում