Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Խոզնավարի ուղղությամբ. բնակելի տուն է վնասվել
29 Մայիսի 2025, 09:55
Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշված է հաղորդագրությունում։



