Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ է կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ. տեսանյութ

01 Սեպտեմբերի 2023, 14:07

Քաղաքականություն

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ:

Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր Հայաստանի ՊՆ-ի՝ այդ մասին հրապարակած տեղեկատվությունը:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ժամը 13:50-ի դրությամբ իրադրության փոփոխություն չկա. Սոթքի և Նորաբակի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է կրակը հրաձգային զենքերից և ականանետից:

Հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

Մեր պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ՝ օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու այդպիսով հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, ադրբեջանական կողմը սեպտեմբերի 1-ին, ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ականանետ:

Հիմա եթերում