Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ կիրառել է ականանետ. ՊԲ

03 Հուլիսի 2023, 22:51

Քաղաքականություն

Այսօր ժամը 15:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ։

ԱՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։