Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ

19 Մայիսի 2023, 20:25

Առաջին հերթին | Հայեր

Մայիսի 19-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը թիրախային մենահատ կրակոց է արձակել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հերթապահություն իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողի ուղղությամբ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈՒ  զինծառայողը որևէ վնասվածք չի ստացել, քանի որ կրակոցի պահին եղել է զրահաբաճկոնով:

Ժամը 19:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Կից լուսանկարում ՀՀ ԶՈՒ զինծառայողի զրահաբաճկոնն է:

Հիմա եթերում