Ադրբեջանից 1 կմ հեռու ապրող երեխաների ցանկությունը մեկն է՝ խաղաղություն լինի
01 Օգոստոսի 2025, 16:10
Բերդավանցի փոքրիկների ցանկությունը մեկն է՝ կռիվ չլինի: Մեկն ուզում է բժիշկ դառնալ, մյուսը՝ լուսանկարիչ, երրորդը՝ դատավոր: Ինչ մասնագիտություն էլ ընտրեն, բոլոր ճանապարհները տանելու են իրենց սիրելի գյուղ, վստահ են երեխաները: Նրանց համար հայրենասիրությունը հայրենիքում մնալն է ու իրենց երկիրն ավելի ուժեղացնելը:
Հովհաննես Շիրազ, Հովհաննես Թումանյան, Եղիշե Չարենց. անդադար կարդում են սահմանի մոտ ապրող երեխաները, որ լավ մասնագետ դառնան, օգուտ տան իրենց գյուղին:
Հայ-ադբեջանական սահմանից 1 կմ հեռու ապրող փոքրիկների անմեղ երազանքները՝ Marz News-ի տեսանյութում: