Ադրբեջանից Նախիջևան տրանսպորտային միջանցքը կարող է անցնել Իրանի կամ Հայաստանի տարածքով. Թուրքիայի տրանսպորտի նախարար

14 Հոկտեմբերի 2024, 12:00

Քաղաքականություն

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Kanal7 հեռուստաալիքի եթերում խոսել է Հարավային Կովկասում հաղորդակցությունների վերականգնումից.

«Չեմ բացառում, որ Ադրբեջանի արևելյան շրջաններից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ուղղությամբ տրանսպորտային միջանցքն անցնի և՛ Իրանի, և՛ Հայաստանի տարածքով»,- ասել է թուրք նախարարը:

Նրա խոսքով, անկախ երթուղու վերջնական որոշումից, կստեղծվեն տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցություններ։