Ադրբեջանից պետք է պատասխանեն այդ հարցին. Իրանի ԱԳՆ խոսնակը՝ ՀՀ-ի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին

16 Հոկտեմբերի 2023, 16:55

Քաղաքականություն

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունները Հայաստանի վրա Ադրբեջանի հնարավոր հարձակման մասին։ 

«Ադրբեջանցի գործընկերները պետք է պատասխանեն այդ հարցին», — ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ընդգծել է Քանանին։

«Մեզ համար կարևոր է խաղաղությունն ու կայունությունը Կովկասում: Մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մենք տարածաշրջանային մեխանիզմը համարում ենք խնդիրների լուծման միակ ճանապարհը», — հավելել է ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղարությունը հերքել էր Politico պարբերականի՝ «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակումը։