Ադրբեջանին և ՀՀ-ին կոչ ենք անում բաց չթողնել խաղաղության հասնելու պատմական առիթը. Թուրքիայի ԱԳՆ
21 Նոյեմբերի 2024, 17:30
Խաղաղությունը Հարավային Կովկասում մոտ է, քան երբևէ։ Ադրբեջանին և Հայաստանին կոչ ենք անում բաց չթողնել այս պատմական հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
«Մենք ողջունում ենք խաղաղության և կայունության օգտին Հայաստանի ընտրությունը։ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ ոչ միայն հումանիտար հարցերը կլուծվեն, այլև պայմաններ կստեղծվեն առևտրի, փոխգործակցության և զարգացման համար»,- նշել է նա։